Հուլիսի 31-ին, ժամը 15։35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ջրափրկարարները հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են ջրահեղձվող քաղաքացու: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Է․ Թ․-ին (ծնված 2010 թ.)․ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում: