Հանրապետության տարածքում` հուլիսի 31-ին ցերեկը, օգոստոսի 2-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 1-ին՝ շրջանների զգալի մասում, կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ին՝ ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ին՝ ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով

Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +20+22, վաղը ցերեկը՝  +32+34:  

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում  գիշերը +8+13, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +29+31,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝+8+13, ցերեկ՝  +22+27, 

Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27, 

Տավուշում՝ գիշերը՝  +15+20,ցերեկը՝ +23+28,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝  +19+21, ցերեկը՝ +30+32,

Արարատում գիշերը՝ +17+22,  ցերեկը՝ +32+35, 

Արմավիրում գիշերը՝  +17+22, ցերեկը՝ +32+35, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝  +8+13, ցերեկը՝ +22+27,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝  +17+22, ցերեկը՝ +32+35,

Սյունիքի հովիտներում գիշերը՝  +20+25, ցերեկը՝  +29+33,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝  +12+17, ցերեկը՝ +23+28,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +29+33: