Աֆղանստանում արմատական ​​թալիբների կողմից իշխանության զավթման դեպքում Եվրամիությունը չի ճանաչի նոր կառավարությունը: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Նիկլասոնն աֆղանական Ariana News հեռուստաալիքին:

Դիվանագետն ասել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Եվրամիությունը կդադարեցնի Աֆղանստանին օգնություն տրամադրելը, ինչը կարող է հանգեցնել այդ երկրի մեկուսացման: Նիկլասոնը նաեւ մտահոգություն է հայտնել իրավիճակի կապակցությամբ՝ կոչ անելով հակառակորդ ուժերին դադարեցնել շարունակվող հակամարտությունը:

«Մենք ձգտում ենք անել հնարավորը՝ քաղաքական ներգրավվածություն ցուցաբերելու համար [Աֆղանստանին] այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասել է ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Թալիբան» արմատական ​​շարժման գրոհայիններն առաջ են շարժվել դեպի Աֆղանստանի արեւմուտքում գտնվող Հերաթ նահանգի կենտրոնական շրջաններ, գրավել խաղաղ բնակիչների տները եւ հարձակվել ՄԱԿ-ի կենտրոնակայանի վրա: