YouTube-ը հայտարարել է, որ արգելել է Sky News Australia-ին վերբեռնել նոր կոնտենտ մեկ շաբաթվա ընթացքում՝ հղում անելով Covid-19-ի կապակցությամբ ապատեղեկատվության մտահոգություններին, հաղորդում է AFP-ը:

Այդ քայլն արվել է Համացանցում զգալի ազդեցություն ունեցող Ռոբերտ Մերդոկին պատկանող հեռուստաալիքի վերբեռնած հաղորդագրություններն ամփոփելուց հետո:

Վերջին տեսահոլովակում, որը տեղադրվել է երեք օր առաջ, հաղորդավարներից մեկը պնդել է, Ավստրալիայում լոքդաունը չի հաջողվել, եւ քննադատել է պետական իշխանություններին կարանտինը երկարաձգելու համար:

Ալիքը, որը պատկանում է Murdoch's News Corp դուստր ընկերությանը, ունի 1,86 միլիոն հետեւորդ YouTube-ում:

Sky News-ը հաստատել է ժամանակավոր արգելքը, ու մամուլի քարտուղարն ասել է. «Մենք լուրջ վերաբերմունք ունենք խմբագրության եւ հասարակության ակնկալիքներին համապատասխանելու մեր պարտավորություններինժ նկատմամբ»:

YouTube-ը հետեւում է «երեք գործադուլների» քաղաքականությանը խախտումների նկատմամբ, ընդ որում՝ առաջինը հանգեցնում է մեկ շաբաթ տեւողությամբ աշխատանքի դադարեցմանը, երկրորդի ժամկետը երկու շաբաթ է, երրորդը հանգեցնում է հարթակի ամբողջական հեռացմանը: