Իլինոյս նահանգի ունեցվածքի հարկի բողոքարկող խորհուրդը վճռել է, որ 2011 թվականին Թրամփի Չիկագոյում երկնաքերի հարկաչափը գերագնահատվել է: Արդյունքում ԱՄՆ նախկին նախագահին պետք է վերադարձվի 1 միլիոն դոլար, սակայն Չիկագոյի պաշտոնյաները փորձում են խոչընդոտել դրան, հաղորդում է Business Insider-ը:

Պարզվել է, որ Քուք շրջանի իշխանությունները գերագնահատել են շենքի ներսում հյուրանոցային համարների եւ առեւտրի համար նախատեսված տարածքների արժեքը, ինչի արդյունքում Թրամփը վճարել է ավելի բարձր հարկ:

Իր հերթին շրջանի դատախազը բողոքարկել է գործարարին 1 միլիոն դոլար վերադարձնելու որոշումը, քանի որ Թրամփի փողերը պետք է վերադարձվեն ունեցվածքի հարկերից, որոնք պատկանում են Չիկագոյի իշխանություններին:

Գումարը հետ վերադարձնելու դեպքում Չիկագոյի պետական դպրոցները կկորցնեն շուրջ 540 000 դոլար:

Նահանգի դատախազությունը հայտարարել է, որ չի կարող մեկնաբանել առաջիկա դատավարությունը: