Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել Ադրբեջանում ՌԴ գործերի ժամանակավոր լիազոր անձին երկրի մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու խոսքերի պատճատով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ժամանակավոր լիազոր անձի ուշադրության կենտրոնում է լուրջ մտահոգությունը եւ բողոքը՝ կապված ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու կանխակալ եւ վիրավորական հայտարարությունների հետ՝ ուղղված ադրբեջանական պետականությանն ու Ադբեջանի ղեկավարությանը հուլիսի 30-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում: Այդ երեսպաշտ փաստի կապակցությամբ հակառակ կողմից Ադրբեջանի ԱԳՆ նոտա է հանձնվել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ժիրինովսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության եւ ԽՍՀՄ բոլոր տարածքներում: Իսկ որպեսզի «ռուսական զինվորները չզոհվեն Հարավային Կովկասում», Ժիրինովսկին կոչ է արել զրույցի հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ ասել նրան դեմ առ դեմ. «Իլհամ, քո հայրը՝ Հեյդար Ալիեւն, իմաստուն մարդ էր, ուստի, Իլհամ, դու կունենաս տարածք, որը ցանկանում ես, սակայն ոչ մի ռուս զինվորի ոչ մեկն իրավունք չի ունենա անգամ շեղ հայացքով նայել: Դու ինձ հասկացա՞ր, Իլհամ»: