Նախատեսում ենք տրամադրել արտոնյալ ֆինանսավորման հնարավորություններ ընկերությունների մոդեռնիզացիայի համար: Այս մասին այսօր` օգոստոսի 1-ին, Մանթաշով գործարարների միության անդամների հետ հանդիպման ժամանակ  ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Պետք է խորանալ թվային վերափոխման պրոյեկտները իրագործելու մեջ: Հայաստանյան ընկերություների  91 տոկոսը թվային առումով հասու չէ մեզ եւ ընկերությունների պրոցեսների մեջ մեծ մասը մարդկանց միջոցով է, չնայած պետք է լիներ թվային եւ կարծում  ենք, որ այս թվային մոդեռնիզացիայի արդյունքում արտադրողականությունը կտրուկ աճ կունենանք: Այստեղ ես ուզում եմ մի հատ բացահայտում անել, շատերին կարող է թվալ, որ թվային մոդեռնիզացիայի, կամ ընդհանրապես տնտեսության մոդեռնիզացիայի արդյունքում մենք կարող է աշխատատեղերի կարուստ ունենք, բայց ես ուզում եմ վստահեցնել, որ դա այդպես չի լինի: Ընդհակառակը, մենք կկարողանանք շատ վճարել, հետեւաբար, շատ աշխատատեղեր կունենանք»,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում: