Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Հաթիբզադեն անվանել է մի շարք ամերիկացի սենատորների կոչը «մանկական եւ պարզամիտ», որով պաշտոնյաները դիմել են նախագահ Ջո Բայդենին Իրանի ընտրված նախագահ Իբրահիմ Ռաիսիին մուտքի վիզայի հարցում մերժելու համար հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի բացմանը մասնակցելու շրջանակում, հաղորդում է Tasnim-ը:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կրում է որոշակի պարտավորություն՝ որպես ընդունող երկիր ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի համար եւ պետք է կատարի իր պարտավորություններն անկախ այլ երկրների հետ տարաձայնություններից:

Հուլիսի 28-ին ուղղված նամակում տարբեր նահանգներից մի քանի ամերիկացի սենատորներ խնդրել են Բայդենին մերժել վիզայի տրամադրման հարցում Իրանի հաջորդ նախագահին եւ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին, եթե նրանք որոշեն ժամանել Նյու Յորք ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի բացման կապակցությամբ: