Մեր երկրում ոչ թե պատգամավորին հայհոյելը քրեականացնող օրենք է պետք, այլ պատգամավոր դառնալու համար` առնվազն 3 տարվա պարտադիր, պայմանագրային սահմանապահ ծառայության ստաժ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

«ՍԱՀՄԱՆ vs Պատգամավորի սուրճ

Մեր երկրում ոչ թե պատգամավորին հայհոյելը քրեականացնող օրենք է պետք, այլ պատգամավոր դառնալու համար` առնվազն 3 տարվա պարտադիր, պայմանագրային սահմանապահ ծառայության ստաժ:

Որ ամռանը սարի գլխին, բուշլատով ու տաք ձեռնոցներով, ծխախոտի ու ուտելիքի ուշացումներով,... զենքը ձեռքին սահման պահած լինի որպես առաջադրման պարտադիր ու անհրաժեշտ պայման:

Ես գիտեմ ինչքան է սահմանին կանգնած սպայի աշխատավարձը: Չեմ գրի այստեղ...

Ի՞նչ անբարոյական վիժվածք է պետք լինել, որ սահմանապահ պայմանագրայինի աշխատավարձի չափերով քեզ կոֆեյի ու սրճարանի հավելավճար հաստատես օրենքով:

Երեկ էլ քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձերի բարձրացման «քվեարկությունն» ավարտվեց իրենցքայլականների «ջախջախիչ հաղթանակով»` 32 կողմ, 2 դեմ

Պատերազմի օրերին $100.000 կառուցվելիք ավտոպարկի դարպասների շինարարության քվեարկությունը հիշեցի:

Ո՜չ ապաստարանի, ո՜չ քաղպաշտպանության այլ միջոցառման... այլ ավտոպարկի անցակետի ու դարպասի

Սատկեք դուք, անպատիվ, անբարո, չագուչի ու հակահիգիենիկ կաստրատի իրականությունը կյանքի կոչող ապիկարներ:

ՍԱՏԿԵՔ»,- գրել է նա: