2018 թվականին աստղագնացները «Մարս էքսպրես» միջմոլորակային կայանի ռադարի օգնությամբ մոլորակի հարավային բեւեռի շրջանում հայտնաբերել է տարածություն, որը նույնականացրել են՝ որպես հեղուկ ջրով լիճ: Այդ լուրն ամրապնդել է գիտնականների հույսերը Մարսում ինչ-որ կենդանություն հայտնաբերելու մասին, սակայն նոր գիտափորձերի արդյունքներն ապացուցում են, որ ստորգետնյա լճերում ջրի փոխարեն, ըստ ամենայնի, գտնվում է սառած կավ, գրում է Հայթեք+ը:

Չնայած գիտնականները բավականաչափ վկայություններ ունեն, որ նախկինում Մարսի վրա գետեր, ծովեր եւ անգամ ջրհեղեղներ են եղել, մոլորակի վրա հեղուկ ջուր հայտնաբերելը չի հաջողվել մինչեւ 2018 թվականը, երբ «Մարս էքսպրեսը», վերլուծելով էլեկտրամագնիսային ալիքների «արձագանքը», բացահայտել է շրջանը, որն արտացոլել է ազդանշանը մյուսներից շատ ավելի լավ: Ազդանշանի վերլուծությունը ցույց է տվել, որ սառույցի 1,5 կմ խորության տակ կարող է գտնվել հեղուկ ջրով լիճ, իսկ դրա խորությունը կարող է հասնել 20 կմ-ի:

Սակայն Մարսի վրա հեղուկ ջրի առկայության մասին հիպոթեզը միանգամից կասկած է առաջացրել: Նախ հասկանալի չէ՝ ինչպու է այն սառել այդպիսի ցածր ջերմաստիճանի դեպքում: Հնարավոր է, իհարկե, որ ջրում եղել է շատ աղ եւ վերեւից սառույցի ճնշումը կրճատել է սառեցման կետը: Կամ այնտեղ կա ջերմության ինչ-որ աղբյուր, այսինքն՝ մոլորակն ունի ավելի մեծ հրաբխային ակտիվություն, քան ենթադրվում էր ավելի վաղ:

Սակայն նոր գիտական հոդվածները քննադատության են ենթարկել այդ հիպոթեզը, պատմում են Phys.org-ի հեղինակները: Մինչդեռ այդ հետազոտություններից եւ ոչ մեկը չի պնդում, որ հենց կավն է ազդանշանի աղբյուրը: Սակայն դանք ներկայացնում են ավելի ճշմարիտ բացատրություն, քան հեղուկ ջրով լիճը:

Science պարբերականում հրապարակված երեք հետազոտությունները բացահայտում են Կարմիր մոլորակի կառուցվածքի հանելուկը: Գիտնակաները դեռեւս չգիտեն՝ կա՞ արդյոք Մարսում կարծր միջուկ, սակայն արդեն կարողացել են պարզել մոլորակի երեք հիմնական շերտերի չափսերը: