ԱՄՆ հյուսիսային Կալիֆորնիա նահանգի մասնավոր ուղղաթիռի վթարի հետեւանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է CBS13-ը՝ վկայակոչելով իշխանություններին:

Կոլուզա շրջանի շերիֆի գրասենյակը հայտնել է, որ ուղղաթիռը կործանվել է տեղական ժամանակով կիրակի կեսօրին: Արտակարգ իրավիճակների աշխատակիցը վթարի վայրում գտել է չորս դի, նույն ժամանակ էլ արձանագրվել է նրանց մահը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շերիֆի գրասենյակը նաեւ նշել է, որ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) եւ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) հետաքննում են միջադեպը: Ավիակարգավորիչը Fox 40-ին հայտնել է, որ վթարի է ենթարկվել Robinson R66 ուղղաթիռը: