Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ԱԺ շենք եկավ ամունսու՝ Նարեկ Բաբայանի հետ:

Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին եւ մտավ ԱԺ շենք:

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 2-ին մեկնարկում է նորընտիր, 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Նոր խորհրդարանում կա 107 պատգամավոր եւ երեք խմբակցություն: ՔՊ-ն ունի 71 պատգամավոր, «Հայաստան» դաշինքը՝ 29 եւ «Պատիվ ունեմ» դաշինքը 7 պատգամավոր: