Ոսկու գինը նվազում է, վկայում են աճուրդների տվյալները:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.16 տոկոսով կամ 2.8 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1814.45 դոլար: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.22 տոկոսով եւ կազմել 25.602 դոլար մեկ ունցիայի դիմաց: