Պղնձի գինը բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները:

Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.49 տոկոսով եւ կազմել 4.5055 դոլար մեկ ֆունտի (մոտ 0.45 կիլոգրամ) դիմաց:

Ուրբաթ օրվա վերջում Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքը նվազել է 0.97 տոկոսվ՝ մինչեւ 9728 դոլար, ալյումինի արժեքը՝ 0.06 տոկոսով՝ մինչեւ 2590 դոլար, ցինկի արժեքն աճել է 0.97 տոկոսով՝ մինչեւ 3027 դոլար մեկ տոննայի համար: