Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1655-ով, մահացել է 23 մարդ:

StopCov կայքի տվյալներով՝ պանդեմիայի սկզբից վարակվել է 423 843 մարդ:

Վերջին մեկ օրում ապաքինվել է 2286 մարդ, պանդեմիայի սկզբից՝ 386 998 մարդ, մահացել է 5876 մարդ:

Պատվաստվել է 506 780 մարդ, այդ թվում վերջին մեկ օրում՝ 11 1126:

Կարանտինի մեջ է գտնվում 55 մարդ, ստացիոնարում՝ 6082, քովիդ-հյուրանոցներում՝ 2228 մարդ:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: