Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխնախագահի թեկնածուն «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է։ Այս մասին հաստատեց Սաղաթելյանը՝ լրագրողների հետ զրույցում։

«Այս պահին փոխնախագահի և հանձնաժողովների նախագահների հարցը մեր երկրի առջև կանգնած խնդիրների համատեքստում ամենաերկրորդական հարցն է։ Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ ունենալը Սահմանադրության հարց է։ Ինձ ընդհանրապես ինձ չի մտահոգի, եթե չընտրեն։ Մնացածն ընթացքը ցույց կտա»,- նշեց նա։