Apple-ն իր AppStore-ից հեռացրել է չպատվաստված մարդկանց համար Unjected ժամադրության հավելվածը: Այս մասին հայտնել է ինքը՝ սոցիալական ցանցը Instagram-ում:

Apple-ում հայտնել են, որ հավելվածը չի համապատասխանում AppStore-ի կանոններին: Ընկերության նամակում նշվում է, որ սոցիալական ցանցն «անպատշաճ կերպով է մոտենում COVID-19 համավարակին իր հայեցակարգի կամ թեմայի շրջանակներում»:

Unjected-ում Apple-ի գործողությունները գրաքննություն են համարել: Հավելվածի ստեղծողները հայտարարել են, որ այն հեռացվել է «ըստ երեւույթին, այն հարթակի հեղինակության պատճառով, որտեղ մարդիկ կարող են պահպանել իրենց բժշկական անկախությունը»: Unjected-ում կարծում են, որ իրավիճակից ելքը կարող է լինել կայքի զարգացումը, քանի որ Apple-ը եւ ՏՏ ոլորտի այլ ընկերություններ չեն կարողանա այն անջատել: