ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը.

Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նշենք, որ ավելի վաղ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու որոշում է ուղարկել։

Ըստ Սահմանադրության, ՀՀ նախագահը նորընտիր ԱԺ-ի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով՝ ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

Սա նշանակում է, որ վարչապետ չի ընտրվում ԱԺ-ի կողմից, այլ իրավունքի ուժով: