ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան սկսել են Դեղին ծովում անօրինական ձկնորսության մասին հաղորդագրությունների փոխանակումը: Այս մասին հայտնում է Yonhap-ը:

Նշվում է, որ նման փոխանակումը կարող է կանխել Դեղին ծովում պատահական բախումները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարության տվյալների՝ կապերի վերականգնումից հետո Սեուլը եւ Փհենյանը մշտական հեռախոսազրույցներ են անցկացրել օրը երկու անգամ:

Հուլիսի 27-ին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը եւ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը պայմանավորվել են վերսկսել Սեուլի եւ Փհենյանի միջեւ կապի ուղիղ գծի աշխատանքը, ինչպես նաեւ պայմանավորվել են նպաստել վստահության վերականգնմանն ու երկկողմ հարաբերությունների ամրապնդմանըԼ