Նորընտիր Ազգային ժողովի առաջիօն ննիտում անհարմար իրավիճակ ստեղծվեց: Նիստը վարող ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին Ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանին եւ պատգամավորների երդման արարողությանը ներկա գտնվելու համար:

«Շնորհակալություն մեծարգո նախագահ, շնորհակալությունՎեհափառ տեր»,-ասաց նա եւ սեղմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ձեռքը: Երբ նա շրջվեց, որ սեղմի նաեւ Գարեգին Բ-ի ձեռքը, նկատեց, որ կաթողիկոսն արդեն հեռանում է: Հասանովը փորձեց մեկնել ձեռքը, սակայն Գարեգին Բ-ն նրա կողմը չնայեց ու հեռացավ: