Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանն ազատվել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Արշակ Կարապետյանն այդ պաշտոնում նշանակվել էր ս.թ. հուլիսի 20-ին:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների նա նշանակվելու է պաշտպանության նախարար: