Պատերազմին պատրաստվում և պատերազմն իրականացնում է Գլխավոր շտաբը, իսկ քաղաքական ղեկավարությունն ապահովում է Գլխավոր շտաբի անխափան աշխատանքը, սակայն պատերազմ չի իրականացնում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Պատերազմը սկսել և իրականացրել է Ադրբեջանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Պատերազմի պատասխանուն Հայաստանի Հանրապետության Գլխավոր շտաբն է։ Պատերազմի անցկացումը պատերազմի ժամանակ Գլխավոր շտաբի պատասխանատվությունն է։ Պատերազմին պատրաստվում և պատերազմն իրականացնում է Գլխավոր շտաբը։ Պետության քաղաքական ղեկավարությունն ապահովում է բանակի մատակարումը, Գլխավոր շտաբի անխափան աշխատանքը, սակայն քաղաքական ղեկավարությունը պատերազմ չի իրականացնում»,- նշեց նա։

Գուրգեն Արսենյանի կարծիքով՝ այժմ ամենակարևոր հարցերից է սահմանների ճշտգրտումը։

«Երբ մենք կհռչակենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանը սա է, դրանից հետո ցանկացած ոտնձգություն կդիտարկվի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Մեր խոսակցությունն այն մասին է, որ մինչև չճշտգրտենք մեր սահմանները, չկրակենք իրար վրա։ Կարող է լինեն զոհեր, բայց մեր պետությունը պետք է կարողանա այս փուլն անցնել։ Եթե մենք չկարողանանք այս փուլը հաղթահարել, չենք կարող պետական մտածողությամբ քննարկումներ ծավալել։ Եթե կատարված աշխատանքը չի ներկայացվում, չի նշանակում, որ այն չի կատարվում։ Պատերազմի հետևություններից մեկն այն է, որ մենք հասկացանք, որ մեզ վերևից էլ նայում»,- հավելեց Գուրգեն Արսենյանը։