Մենք ԱԺ գալով չենք հրաժարվել մեր հիմնական պահանջից, այն է՝ այս իշխանություններին օր առաջ հեռացնելը. ԱԺ-ն լրացուցիչ հարթակ եւ գործիք է, որը մենք օգտգործելու ենք մեր հիմնական նպատակինհասնելու համար: Այս մասին, այսօր՝ օգոթստոսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով, երկի անվտանգության պատասխանատուն իշխանությունն է, եթե նա չի կարողանում այդ անվտանգությունն ապահովել, ապա պետք է դա խոստովանի եւ հեռանա իշխանությունից:

Հարցին, թե ինչպես է պատկերացնում համագործակցությունն այս իշխանությունների հետ, ոևրին անվանել են դավաճան, հողատու, ապիկար, Վանեցյանը պատասխանեց. «Եթե ԱԺ կբերվի մի օրինագիծ, որը կբխի ՀՀ ժողովրդի, պետական շհերից, մենք պատրաստ ենք եւ պարտավոր ենք  համագործակցել եւ կողմ քվեարկել այդ օրինագծերին: Որեւէ այլ տարբերակով համագործակցություն հնարավոր չենք համարում»:

Նա հույս հայտնեց, որ իշխանությունը հավանություն կտա ԱԺ-ում Արցախի հարցով մշտական հանձնաժողով ձեւավորելու իրենց առաջարկին՝ դրանով ցույց տալով, որ Արցախի հարցն իրենց համար փակված չէ. «Մենք ներկայացնելու ենք օրենքի նախագիծը, տեսնենք, թե ինչպես կարձագանքի քաղաքական մեծամասնությունը»: