Մեզ հետ պատերազմած պետությունը հնարավորություն ունի իր ձեռքերը հասցնել մեր պետական մարմիններին և գործիչներին՝ օգտագործելով այն քաղաքական իրավիճակը, որը կա Հայաստանում ընտրություններից հետո։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Մենք պետության հետ, որի հետ պատերազմեցինք անցյալ տարի խաղաղության պայմանագիր չունենք։ Մենք ունենք հրադադարի մասին փաստաթուղթ։ Այդ պետությունը հնարավորություն ունի իր ձեռքերը հասցնել նաև պետական տարբեր մարմինների և պետական տարբեր գործիչների՝ այդ թվում նաև օգտագործելով այն իրավիճակը, որը կա այսօր Հայաստանի քաղաքական դաշտում այն ֆորմատից հետո, որը ձևավորվել է ընտրություններից հետո։ Այսինքն՝ կա լեգիտիմ իշխանություն, որն ինչ-որ չափով չի գոհացնում ընդդիմությանը։ Երրորդ, չորրորդ, հինգերորդ կողմերը կարող են շատ հանգիստ իրականացնել գործողություններ՝ ելնելով այն իրավիճակից, որն այսօր կա Հայաստանում ընտրությունների վիճարկման հետ կապված»,- նշեց նա

Լրագրողի դիտարկմանը, որ ինքն ընտրվել է որպես պատգամավոր, սակայն միաժամանակ պատգամավոր է, Արսենյանը հակադարձեց․ «Ո՞ր գործունեության վերլուծությամբ եք ենթադրում, որ ես խոշոր գործարար եմ, կարո՞ղ է ինձ տեղեկացնեք։ 2016 թվականից ես դադարեցրել եմ իմ բոլոր տնտեսական գործունեությունները»։