Անվտանգությունը շատ կարեւոր է եւ ԱԺ-ի անվտանգությունը միանշանակ պետք է ապահովվի, բայց երբ մւտք են գործում ԱԺ, բոլոր մուտքերի մոտ կան այդ նույն սարքերը, որոնցով հսկվում են, մարդիկ անցնում են՝ արգելված իրեր հայտնաբերելու համար: Այս մասին, այսօր՝ օգոթստոսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով նրան, որ զգալիորեն ուժեղացվել է ԱԺ-ի անվտանգությունը եւ ԱԺ դահլիճի բլոր մյուտքերի մոտ մետաղորսիչ սարքեր են տեղադրվել:

«Ոչ ոք չի առարկում, որ այո, նման միջոցներ, որոնք կան ԱԺ մուտքերի վրա, անհրաժեշտ են, բայց ԱԺ-ի շենքում, հատկապես ԱԺ դահլիճ մուտք գործելիս մետաղորսիչ սարքերի միջով անցնելը ուղղակի ծիծաղելի է: Այստեղ կա երկու տարբերակ. Կամ իշխանություններն ուզում են այս տարբերակով իրենց պատկերացրացմամբ ազդել ընդդիմության նյարդերի վրա, կամ ուղղակի սարսափած են ընդդիմությունից: Ես զարմանում եմ այդ միջոցառումների վրա:Կարծում եմ՝ դա ժամանակավոր բնույթ է կրելու»:

Հարցին, թե «հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը կրկնվեռլու հավանականություն կա՞, Վանեցյանը պատասխանեց. «Աստված չանի, որ ՀՀ-ում եւս մեկ անգամ տեղի ունենա նման իրադարձություն, նման ողբերգություն: Ես կարծում եմ, որ բավարար են այն անվտանգային միջոցները, որոնք իրականացվում են ԱԺ մուտք գործելու ժամանակ: Մենք հիմա ԱԺ-ում տեսնում ենք ՊՊԾ բազմաթիվ աշխատակիցներ: Ես չգիտեմ՝ ինչն է դրա պատճառը: Միգուցե առաջին օրն է, չգիտեն՝ ինչ է լինելու: Հույս ունեմ, որ կհանգստանան իշխանությունները եւ կթողնեն, որ ԱԺ-ն գործի իր բնականոն հունով:

Լրագրողների տեղաշարժը սահմանափակելն անթույլատրելի է: ԱԺ-ն այն մարմինն է, որտեղ լրագրողները պետք է գտնվեն մշտապես ազատ շրջեն, կարողանան իրենց աշխատանքով հանրությանը ներկայացնել ժողովրդի ընտրյալների կարծիքը, գործունեությունը: Մենք կպայքարենք, որ գործող ռեժիմը չփոխվի»: