Երևանի քաղաքապետարանն այս տարվա ծրագրով կկառուցի 4.8 կմ նոր կոյուղագիծ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից:

Համայնքային բյուջեից այս նպատակին հատկացվել է 343 մլն դրամ: Աշխատանքների այս տարվա ծավալները մոտ 3.5 անգամ գերազանցում են նախորդ տարվանը: