Թուրքիայում գրանցվել է էլեկտրաէներգիայի սպառման ռեկորդային մակարդակ :Այս մասին հայտարարել է էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարությունը՝ դա կապելով սեզոնային նորմայից բարձր ջերմաստիճանի հետ:

Թուրքիայի մետեորոլոգիական ծառայության տվյալներով՝ վերջին օրերին բոլոր նահանգներում օդի ջերմաստիճանը հասնում է 43-45 աստիճանի:

Օդերեւութաբանները խորհուրդ են տալիս չգտնվել բաց տարածքներում:

Շոգը եւ երաշտը հանգեցրել են նրան, որ հուլիսի 28-ին անտառային հրդեհներ են բռնկվել Մանավգատում: Հաջորդ օրը կրակը տարածվել է այլ նահանգներում:

Տարերային աղետի զոհերի թիվը հասնում է 8-ի, տուժել է ավելի քան 850 մարդ: