Նոր Polemix հավելվածը մեծ ճանաչում է ձեռք բերում ամերիկացի երիտասարդների շրջանում, հայտնում է The Verge-ը: Ծառայության ինտերֆեյսը նման է TikTok-ին, սակայն դրա բովանդակությունը տարբերվում է ժամանցայինից:

Նոր հարթակի հիմնական նպատակն է խթանել ազատ դեբատները երիտասարդների շրջանում: Յուրաքանչյուր տեսահոլովակ մարդու կարծիքն է որոշակի հարցի վերաբերյալ, որտեղ նա որեւէ տեսակետի կողմ կամ դեմ փաստարկ է ներկայացնում:

Էկրանի ներքևի մասում կան «համաձայն եմ ձեզ հետ» եւ «հարգում եմ ձեզ, բայց համաձայն չեմ» կոճակները: Հավելվածը հաշվի է առնում այլ օգտատերերի ձայները, ինչի հիման վրա հետագայում գրաֆիկ է կառուցվում, որը ցույց է տալիս սոլիդար մարդկանց թիվը:

Այս պահին Polemix կարելի է մուտք գործել միայն հրավերով, այժմ ծառայությունից օգտվում է 2500 օգտատեր: