«Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքի արդյունքներն այդպես էլ չհրապարակվեցին՝ հղում արվելով գաղտնիության ռեժիմին։ Այս դեպքում սպասել, որ հանրությունը կստանա իր հարցերի պատասխանները կապված այս իշխանության հետ տրամաբանական չէ։ Այս իշխանությունն է հենց պատասխանատու դրա համար։ Պատկերացրեք իրավիճակ, երբ մարդասպանություն է տեղի ունեցել, սակայն  գործընթացը կազմակերպվում է հենց նրա ջանքերով։ Այստեղ օբյեկտիվություն որևէ կերպ չի կարող պաշտպանվել։ Իշխանությունը սկսել է մի գործընթաց, որն ուղղված է լինելու ոչ թե իրականության ի հայտ գալու այլ  քարոզչական տարբեր թիրախների խոցմանը»,- ասաց նա։

Աբրահամյանի խոսքով՝ հետպատերազմական փուլում անվտանգության ուղղությամբ իրականացվող քայլերը անբավարար են եղել։

«Այն կադրային փոխատեղումները, որոնք այսօր իրականացվում են, այդ նշանակվող մարդիկ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում էլ չեն կարող լուծել մեր երկրի առաջ դրված գլխավոր խնդիրները։ Ի վերջո այդ մարդիկ, որոնք այսօր նշանակվում են, վերջին երեք տարիներին այդ ուղղությամբ որոշակի պատասխանատվություն ունեցել են։ Այդ մարդկանց մենք ճանաչում ենք ոչ միայն վերջին տարիներին։ Ցավով եմ արձանագրում, որ առաջնահերթությունները, որոնք կան մեր երկրի համար, առաջնահերթություն չեն գործող իշխանության համար։ Նրանք առաջնորդվում են այնպիսի սկզբունքներով, որոնք մեզ որևէ ձևով չեն կարող բերել հուսալիություն և անվտանգություն»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։