ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գնել Սանոսյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նշանակելու վերաբերյալ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Գնել ՍԱՆՈՍՅԱՆԻՆ նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,-ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ մինչ այս Գնել Սանոսյանը զբաղեցնում էր Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը և այդ պաշտոնից ազատվել էր այսօր: