Լիբանանի նախարարների կաբինետի կազմը չի հայտարարվի շաբաթվա կեսերին՝ Բեյրութի նավահանգստում պայթյունի տարելիցին: Այս մասին հայտարարել է Լիբանանի նորանշանակ վարչապետ Նաջիբ Միկատին, հաղորդում է AFP-ը:

«Անկեղծ ասած՝ հույս ունեի, որ կառավարության ձեւավորման տեմպերն ավելի արագ կլինի»,-ասել է նա նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո:

Հասան Դիաբի կառավարությունը, որը նախկինի պետք կատարում է վարչապետի պարտականությունները, հրաժարական էր տվել անցած տարի օգոստոսի 4-ին պայթյունից հետո: Պայթյունի  հետեւանքով ավելի քան 200 մարդ էր զոհվել:

Համաշխարհային բանկը Լիբանանի իրավիճան անվանել է 19-րդ դարից ի վեր համաշխարհային վատագույն ճգնաժամը: