Կանադայում երկու ամերիկացիների տուգանել են 16 000 դոլարի՝ COVID-19-ի դեմ պատվաստումների մասին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար, հայտնում է NYP-ն:

Կանադայի Հանրային առողջապահության (PHAC) գործակալության պաշտոնյաները յուրաքանչյուր ճանապարհորդի տուգանել են չորս անգամ՝ ընդհանուր 19 720 կանադական դոլարի:

Կեղծ փաստաթղթերը եղել են պատվաստումների եւ բացասական թեստերի մասին:

Հունվարին Կանադան ներկայացրել է ուղեւորությունների պահանջներ, որոնց համաձայն ժամանող ցանկացած ճանապարհորդ ինքնաթիռ բարձրանալուց առաջ պետք է ներկայացնի բացասական COVID թեստ: Բացի այդ, ինքնաթիռով ժամանող բոլոր ճանապարհորդները պետք է մնան կառավարության կողմից հաստատված հյուրանոցում՝ երեք գիշեր կամ մինչեւ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը:

Հյուրանոցում մնալը կարող է արժենալ ավելի քան 1500 կանադական դոլար: Գործակալությունը նաեւ ընդգծել է, որ բոլոր ճանապարհորդները պարտավոր են ճշմարիտ պատասխանել հարցերին, իսկ կեղծ տեղեկատվության տրամադրումը լուրջ իրավախախտում է:

Կանադայի սահմանապահ ծառայության գործակալությունը (CBSA) հայտարարել է, որ սերտորեն աշխատում է «ներքին եւ միջազգային գործընկերների» հետ` կեղծ փաստաթղթերի հայտնաբերման համար։