Օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 64-ամյա  Ռաֆայել Բադալյանը  իր վարած Mercedes  մակնիշի ավտոմեքենայով  Երևան-Իջևան ավտոճանապարհի  62-րդ կմ հատվածում  դեպի Սևան ընթանալիս վրաերթի է  ենթարկել հետիոտն,  Գեղարքունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Գայանե  Փիլոսյանին:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածի մարմինը  մի քանի մասերի է բաժանվել:

Մասնատված դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, իսկ Սևանի հիվանդանոցից ժամանած շտապօգնության  բժիշկները  ճանապարհից հավաքել են մարմնի մասերը:

Փաստի առթիվ  Լ. Նազարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գրոծ՝ ՀՀ քր օր-ի 224 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: