Լոռու մարզում, օգոստոսի 1-ին,  ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:30-ի սահմաներում Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 86-ամյա Վարդ Սերոբյանի վարած ГАЗ 24 մակնիշի և 46-ամյա Սմբաթ Խանաղյանի վարած ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենաները: 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն:

Վթարի հետևանքով ГАЗ 24-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: