Սպիտակ տանը հայտնել են, որ ԱՄՆ-ն լոքդաուն չի սահմանի դելտա շտամի պատճառով: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հստակ հասկացրել ենք, որ չենք պատրաստվում վերադառնալ լոքդաունի: Մենք կրկին չենք կանգնեցնի տնտեսությունը: Մենք մեծ առաջընթացի ենք հասել տնտեսական ճակատում»,-նշել է նա:

Նա վստահեցրել է, որ ԱՄՆ իշխանությունը կհիմնվի գիտական սկզբունքների եւ փորձագետների խորհուրդների վրա:

Պսակին նաեւ հայտնել է, որ չի քննարկվում դաշնային մակարդակով պարտադիր պատվաստում մտցնելու հարցը: