The New York Times-ի ավագ խմբագիրը հրահանգել է աշխատակիցներին չհետաքննել կորոնավիրուսի ծագումը: Այս մասին հայտնում է բրիտանական The Spectator ամսագիրը՝ վկայակոչելով աղբյուրները:

«2020 թվականի սկզբին ես թերթի ավագ խմբագրին խնդրեցի հետաքննել COVID-19-ի ծագումը»,-ասել է աշխատակիցը The New York Times-ին:- Ինձ ասացին, որ կորոնավիրուսի ծագման վերաբերյալ հոդված հրապարակելը վտանգավոր է: Դիմադրություն կար այն ամենի իրականացման նկատմամբ, ինչը կարող էր ցույց տալ, որ կորոնավիրուսը տեխնածին է կամ պատահաբար է արտահոսել լաբորատորիայից»:

Ինչպես հաստատել է ամսագրի երկրորդ աղբյուրը, The New York Times-ը տապալել է վիրուսի ծագումը պարզելու ցանկացած փորձ, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գծից ցանկացած շեղում «դիտվել է որպես դավադրության տեսություն», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հուլիսի 15-ին ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ կազմակերպությունը պատրաստվում է SARS-CoV-2 կորոնավիրուսի ծագման հետազոտության երկրորդ փուլին: Նա նշել է, որ առաջին փուլը որոշակի խնդիրների է բախվել: Որպես դրանցից մեկը նա նշել է «տվյալների հասանելիությունը, հատկապես՝ համավարակի սկզբի վերաբերյալ տվյալների»: