Օգոստոսի 3-ին Երեւանում շարունակվում է Հայաստանի 8-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի հատուկ նիստը:

Նիստի ընթացքում «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կրկնեց, որ իրենք որոշել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավոր Ալեն Սիմոնյանի երեկվա ընտրությունը խորհրդարանի խոսնակի պաշտոնում բողոքարկել Սահմանադրական դատարանում:

«Մենք կդիմենք Սահմանադրական դատարան՝ պատգամավորների անձեռնմխելիության, ինչպես նաեւ մի շարք իրավական հիմքերի համար համապատասխան պայմանների դեպքում  նրանց ազատազրկման փաստը հաստատելու համար»,- պարզաբանեց Մինասյանը՝ հիշեցնելով, որ իրենց թեկնածուն, ով հավակնում էր ԱԺ նախագահի պաշտոնին, ավելի վաղ ձերբակալվել էր:

Իր հերթին, «Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը կողմ հանդես եկավ Մինասյանի հայտարարությանը եւ եւս Սահմանադրական դատարան դիմելու պատրաստակամություն հայտնեց:

Այժմ պատգամավորները քննարկում են խորհրդարանի փոխնախագահների ընտրության հարցը: Այս պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի եւ Հակոբ Արշակյանի թեկնածությունները: «Հայաստան» դաշինքը, իր հերթին, «Պատիվ ունեմ» դաշինքի աջակցությամբ առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: