Ազգային ժողովի առաջին նիստը տարիքով ավագ պատգամավորի կողմից վարելու կանոնը վերջին մնացորդներից է այն բարոյական համակարգի, որը թելադրում էր հարգանքով վերաբերվել ավագների նկատմամբ, տարիքով մարդկանց նկատմամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ նույն բարոյական համակարգը թելադրում էր նաև հարգանքով ու պատասխանատվությամբ վերաբերվել սեփական խոսքին ու խոստմանը։ Ու այդ բարոյական համակարգի պայմաններում այն մարդը, որը հայտարարել էր՝ «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է» ու մեկ ամիս անց խայտառակ ձևով կորցրել այդ Հայրենիքը, այդ մարդը երբե՛ք չէր էլ մտածի բարձր պետական պաշտոնում մնալու, էլ չեմ ասում՝ պետության թիվ 2 պաշտոնյան դառնալու մասին։

Այդ բարոյական համակարգն արդեն անվավեր է, ու դրանից մնացել են ընդամենը խղճուկ մնացորդներ, օրինակ՝ տարիքով ավագի կողմից առաջին նիստը վարելու կանոնը»: