Հայաստանում օգոստոսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 237 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 230713 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1357957 վերջին մեկ օրում` 7398 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4681 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 81-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 220289 անձ` վերջին մեկ օրում 156 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպք չի գրանցվել: