Աֆղանստանի իշխանությունները պատրաստ են խաղաղության եւ «Թալիբանի» հետ իշխանությունը կիսելուն, բայց որպեսզի թալիբները հետեւեն որոշակի պայմանների։ Այս մասին ասել է Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Խանիֆ Աթմարը «Իզվեստիա» թերթի հարցազրույցում։

«Պատրա՞ստ է արդյոք Աֆղանստանի կառավարությունը «Թալիբանը» ներառել իշխանությունը կիսելու մի ինչ-որ գործարքի մեջ եւ միասին աշխատելու։ Պատասխանը՝ այո։ Մենք պատրաստ ենք աշխատել «Թալիբանի» հետ, պատրաստ ենք նրանց վերցնել կառավարությունում, պատրաստ ենք նրանց հետ խաղաղության եւ նրանց հետ իշխանությունը կիսելուն։ Եվ մենք այդքան էլ շատ պայմաններ չունենք, իրականում այն միայն մեկն է՝ երկրի ներսում Աֆղանստանի ապագան պետք է որոշվի աֆղանստանցի ժողովրդի ազատ կամքով, իսկ արտաքին սահմաններում Աֆղանստանը չպետք է սպառնալիք ներկայացնի ոչ մի այլ երկրի, եւ մենք չպետք է ունենանք օտարերկրյա ոչ մի ահաբեկչական ուժ»,- ասել է Աթմարը։

«Ահա, ըստ էության, միակ, կարեւոր սկզբունքը, որից մենք ելնում ենք «Թալիբանի» հետ ցանկացած քաղաքական կարգավորման ժամանակ։ «Մեր կառավարությունը պատրաստ է ընդունել «Թալիբանը» որպես նրա մի մաս այն պայմանով, որ նրանք չեն պաշտպանելու ահաբեկչությունը»,- ավելացրել է նա։