Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 22.010-ով՝ հասնելով 6.334.195-ի: Սա նվազագույն ցուցանիշ է հունիսի 30-ից ի վեր, վկայում են երեքշաբթի հրապարակված նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալները:

Հարաբերական արտահայտմամբ դեպքերի թվի աճը կազմել է 0.35 տոկոս: Մահացությունների թիվն ավելացել է օրական 788-ով՝ նախորդ օրվա 785-ի համեմատ՝ հասնելով 160.925-ի:

Պայմանական մահացությունը (վերջնականը կարող է որոշվել միայն համավարակի ավարտից հետո) մնացել է 2.54 տոկոսի մակարդակում, վկայում են շտաբի տվյալները: