Թեհրանում անցկացվել է Էբրահիմ Ռայիսիի՝ նախագահի պաշտոնում հաստատման արարողությունը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Արարողությունն անցկացրել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին:

Երդմնակալության արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին:

Ռայիսին հաղթել էր նախագահական ընտրություններում, որոնք կայացել էին հունիսի  18-ին, ձայների 61,95%-ով: