Զբոսաշրջային վիզաների սեփականատերերը, ովքեր ամբողջությամբ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, այժմ կարող են մուտք գործել Սաուդյան Արաբիա՝ առանց կարանտինում գտնվելու պահանջի, հայտնում է ATOR-ը:

Սաուդյան Արաբիան թույլ կտա երկիր մուտք գործել հաստատված պատվաստանյութերից մեկով՝ Oxford/Astra Zeneca-ով, Pfizer/BioNTech-ով, Moderna-ով եւ Johnson and Johnson-ով, պատվաստված զբոսաշրջիկներին:

Բացի այդ, երկիր թույլատրվում է մուտք գործել Sinopharm կամ Sinovac պատվաստանյութ ստացած զբոսաշրջիկներին: Սակայն նրանք ստիպված կլինեն Թագավորությունում հաստատված չորս պատվաստանյութերից մեկի լրացուցիչ դեղաչափ ստանալ: Բոլոր ճանապարհորդները պետք է նաեւ ներկայացնեն ՊՇՌ-ի բացասական թեստ, որն արվել է մեկնելուց ոչ շուտ, քան 72 ժամ առաջ:

Հստակեցվում է, որ տուրիստական ​​վիզայով Սաուդյան Արաբիայում գտնվելու ժամկետը (վավեր է մեկ տարի) չպետք է գերազանցի 90 օրը: Փաստաթղթերի համար հյուպատոսական վճարը կազմում է մոտ 120 դոլար: