Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը 2 շաբաթով արձակուրդ է մեկնել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

1. Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի օգոստոսի 6-ից 19-ը ներառյալ:

2. Սուրեն Թովմասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Կադաստրի կոմիտեի ղեկավարին կփոխարինի Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Արման Պետրոսյանը»,-ասված է որոշմանմեջ: