Այս փուլում համարեցինք, որ մեր թեկնածուն հենց Իշխան Սաղաթելյանն է. Նա ի վերջո, եղել է «Հայրենիքի փրկության շարժման» առաջատար դեմքերից մեկը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նա հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ փոխխոսնակների ընտրությանը:

Հարցին, թե այդ դեպքում իշխանությունը ո՞նց ընտրի ընդդիմադիր թեկնածուին, Ռուստամյանը պատասխանեց. «Թող չընտրեն, մենք չենք եկել էստեղ ընտրվելու: Չեն ուզում, թող չընտրեն: Մենք ընդդիմություն ենք, որը պետք է համոզի ժողովրդին, որ այս իշխանություններից պետք է օր առաջ ազատվել»:

Նշենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, ԱԺ երեք փոխխոսնակներից մեկը պետք է առաջադրվի ընդդիմության կողմից: Ընդդիամդիր երկու խմբակցություններն այդ պաշտոնի համար առաջադրել են «Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: