Մենք չենք եկել խորհրդարան, որ հլու-հնազանդ զբաղվենք օրենսդրական խնդիրներով: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Պարզ է, որ մենք այսօր ունենք շատ լուրջ հակադրություն իշխանությունների հետ եւ այդ հակադրության առարկան շատ էական է. մեր պետության տեսլականի մասին է խոսքը: Այս իշխանություններն ուզում են մի պետություն, որը ուղղակի հրաժարվում է սերունդների առաքելությունից, պաշտպնել մեր կենսական շահերը եւ ապահովել մեր նվաստացած գոյությունը: Մեր մոտեցումն այն է, որ ունենանք արժանապատիվ կյանք ապրելու հնարավորություն»,-ասաց նա: