Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը քաղբանտարկյալ են երկու փաստի համաձայն: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Պարոն Փաշինյանը երբ այցելեց Սյունիքի մարզ, սյունյաց բարեւը ստացավ, որից հետո հավաքեց բոլորին եւ հանձնարարեց այն մարմիններին՝ ԱԱԾ, ոստիկանություն եւ այլն, գնացեք բռնեք այդ մարդկանց: Երկրորդ, մարդը ամբողջ  քարոզաքրշավի ընթացքում ասում էր՝ պետք է լինեն վենդետաներ: Վենդետաներ էլ անում է այն մարդկանց նկատմամբ, ումից այդ «սյունյաց բարեւը» ստացել է»,-ասաց նա: