«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ։ Նրա օգտին կողմն են քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից քվեարկության մասնակցած 70-ը։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել փոխնախագահի ընտրությունը։ Ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցել նաև Ազգային ժողովի նախագահի երեկ տեղի ունեցած ընտրությանը։

Հավելենք, որ իշխող խմբակցության փոխնախագահի մյուս թեկնածուն Հակոբ Արշակյանն է, իսկ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է։