Եւս մի բարեկամական առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շատ լավ էր, շատ սիրուն էր, որ ԱԺ առաջին նիստին եկել էիք ազատազրկված ձեր պատգամավոր գործընկերների՝ Մեղրու նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի եւ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի դիմաշապիկներով։

Այս պահին ԱԺ-ն քննարկում է ԱԺ փոխնախագահների եւ հանձնաժողովների նախագահների առաջադրման հարցը։

Եւ քանի որ Դոնթի բանաձեւով ընդդիմությանը հասնում է ԱԺ մեկ փոխնախագահի եւ ԱԺ երեք մշտական հանձնաժողովների նախագահների պորտֆելներ, առաջարկում եմ Մխիթարին եւ Արթուրին առաջադրել ընդդիմությանը հասանելիք քվոտաներից երկուսում։

Կլինի ազնի՞վ՝ այո։

Կլինի արդա՞ր՝ այո։

Ի դեպ, այսօր կրկին Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի հարցով որպես «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» կազմակերպության նախագահ, դիմել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին»: