Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հանրապետության նախագահը շնորհավորել է նրան խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և մաղթել հաջողություններ ու արդյունավետ աշխատանք։ Նախագահն ընդգծել է խորհրդարանի՝ որպես պետական ինստիտուտի կարևոր դերը և հույս հայտնել, որ ութերորդ գումարման Ազգային ժողովն իր գործունեությամբ կնպաստի մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների լուծմանը: